Լրահոս
Հասարակական
08:30
20.10.22
198

Հակառակորդը կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: