-
Հասարակական
«Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել
14:0004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել Արայիկ Հարությունյանի ձերբակալությունից
13:4504.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Բաքվում Արայիկ Հարությունյանի «փաստաբանը» խոսել է. Շահրամանյանը Արցախո՞ւմ է, թե՞ Հայաստանում
13:2004.10.23 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը
13:0304.10.23 -
Տնտեսական
ՊԵԿ-ը 2023 թվականին ապահովել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
12:4504.10.23 -
Հայաստան
Հայլուր 12։30 Բաքվում հարցաքննել են Արայիկ Հարությունյանին. Սամվել Շահրամանյանը Ստեփանակերտում է
12:3004.10.23 -
Տնտեսական
ՀՀ պետական բյուջեի կատարումը շարունակում է պլանավորվածից շեղված մնալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
12:2004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահման. Բաղերի
12:1804.10.23 -
Միջազգային
Ռուսաստանը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում ուկրաինական ԱԹՍ-ներ խոցելու մասին
12:0504.10.23 -
Միջազգային
Վենետիկում վթարվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս. կան զոհեր ու վիրավորներ
11:4504.10.23 -
Քաղաքական
ՔՊ-ի պայմանական լուլուները պետք է համարձակություն հավաքեն և մահաբերին հեռացնեն. Ստեփան Դանիելյան
11:3004.10.23 -
Արտաքին քաղաքականություն
Հռոմի ստատուտի վավերացումը յուրաքանչյուր երկրի իրավունքն է․ Վեդանտ Պատել
11:1804.10.23 -
Քաղաքական
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ԼՂ-ի առաջնորդների և այլոց ձերբակալությունները․ ՀՀ ԱԳՆ
10:5204.10.23 -
Հասարակական
Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն․ քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել
10:4504.10.23 -
Քաղաքական
Ձեր «ռազբիռատները» փաշինյանյանական իշխանության հետ արեք. Տիգրան Աբրահամյանը՝ ռուսական կողմին
10:3004.10.23
Գյումրու Ֆրանսիական պուրակում տեղի է ունեցել հետախույզ Հովիկ Սիմոնյանի արձանի բացման արարողությունը (լուսանկարներ)

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրու համայնքապետի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների, զինվորականների, մտավորականների, հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Գյումրու Անի թաղամասի Ֆրանսիական պուրակում 2020-ի Արցախյան պատերազմում անմահացած ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, մայոր Հովիկ Սիմոնյանի արձանի բացման արարողությանը, որի քանդակագործը Արծրուն Միսակյանն է: Այս մասին հայտնել է մարզպետի աշխատակազմը։
«Արձանի բացման պատիվը հերոսի որդուն` Ռազմիկին և եղբորը` Վահեին է տրվել։
Հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, «Մարտական Խաչ 1-ին աստիճանի» շքանշանակիր մայոր Հովիկ Սիմոնյանին` Սարմատին, ընկերներն ու զինակիցները բնութագրում են որպես «Անփոխարինելի ընկեր ու հրամանատար», որ անսպառ կամք ու գյումրեցուն բնորոշ հումոր ուներ, հոգատար էր ու բացառիկ մարդ։
Հովիկ Սիմոնյանը 2014 թվականին ծառայության Է անցնել Հատուկ նշանակության զորքերում: 2016-ին ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմին: Թալիշ գյուղի մատույցներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման գործողություններին է մասնակցել, ինչպես նաև ղեկավարել 170 մարտական դիրքի հետ գրավման գործողության ուղղություններից մեկը:
2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմին ճակատ է մեկնել առաջին իսկ օրից։ Մարտնչել է Քարվաճառի, Ջրականի, Հադրութի, Կուբաթլուի, Զանգելանի, Ավետարանոց գյուղի, Սուրաշենի (Սղնախ) մարտական գործողություններում:
Արժանացել է բազմաթիվ գերատեսչական մեդալների և պատվոգրերի, պարգևատրվել է «Հետախուզությունում ծառայության համար» շքանշանով:
«Մարտական Խաչ 1-ին աստիճանի» շքանշանի ասպետ է (հետմահու)»,- ասված է հաղորդագրության մեջ։
-
14:00 04.10.23 «Կպատրաստենք ժինգյալով հաց, փախլավա»․ արցախցի էլինան ուզում է հյուրասիրություն անել Կարդալ ավելին
-
12:48 04.10.23 Արցախից բռնի տեղահանվածների 95 տոկոսը հաշվառվել է Կարդալ ավելին
-
12:15 04.10.23 Արցախից բռնի տեղահանված շուրջ 20 երեխա հանձնվել է պետության խնամքին, նրանց մեջ կան երեխաներ, որ առանց ուղեկցողի են. Զառա Մանուչարյան Կարդալ ավելին
-
11:56 04.10.23 Սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ կախված դին Կարդալ ավելին