Լրահոս
Առողջապահական
22:50
01.07.22
34

Գերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը

Img default alt hy

Գերմանիայում կապկի ծաղիկով հիվանդների թիվը գերազանցել է 1000-ը: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը։

Խոսքը 1054 դեպքի մասին է: Հիվանդացության դեպքերի մասին տեղեկությունը ստացվել է դաշնային շրջաններից, ասվում է համաճարակաբանական վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Բնակչությանը սպառնացող վտանգի մակարդակը մնում է «սահմանափակ», ընդգծել են ինստիտուտում։

Վերջին շրջանում այս հիվանդության ավելի քան 5,1 հազար դեպք է հայտնաբերվել աշխարհի 51 երկրներում, մինչդեռ վարակի տարածման ուղիները մասնագետներին լիովին պարզ չեն։ ԱՀԿ-ն կոչ է արել վերահսկել վարակի տարածումը։