Լրահոս
Համայնքներ
12:10
30.09.22
33

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19։44-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղի դաշտերում այրվում է խոտածածկույթ։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մոլալու» կոչվող հանդամասի «Սելավներ» կոչվող հատվածում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել՝ 21:40-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ: