Լրահոս
Հասարակական
21:50
26.09.22
58

ГАЗ 2410–ը Իսակովի պողոտայում բախվել է բաժանարար գոտու երկաթբետոնե ճաղավանդակներին ու էլեկտրասյանը

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20_ի սահմաններում  ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտա 87 հասցեի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթբետոնե ճաղավանդակներին և էլեկտրասյանը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն  ու սահմանազատել տարածքը:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը: