Լրահոս
Իրավական
21:48
22.06.22
81

Գալեյանների գործը զինվարչությունից տեղափոխվել է ՔԿ՝ Արգիշտի Քյարամյանի դեմ հաղորդում ներկայացնելուց հետո

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը այսօր հարցաքննել են Քննչական կոմիտեում: Գործը քննչական է տեղափոխվել՝ չնայած Գալեյանները կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել:

Զոհված զինծառայողների ծնողները Քյարամյանին մեղադրում են իրենց հետ փողոցային «ռազբոռկայի» ոճով խոսելու, վիրավորելու համար ու կտրուկ հերքում են Քննչական կոմիտեի պնդումը, թե զոհվածներից մեկի հարազատն է լարվածություն սադրել Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ: