Լրահոս
Քաղաքական
21:00
17.08.22
49

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու»-ում ողբերգության կապակցությամբ

Img default alt hy

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում Հայաստանին՝ օգոստոսի 14-ին Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։ Ֆրանսիան իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։ Նա ողջունում է փրկարարների անձնվիրությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։