Լրահոս
Միջազգային
23:00
13.05.22
53

Ֆինլանդիան որոշել է մտնել ՆԱՏՕ և Ռուսաստանին խորհուրդ է տալիս «նայել հայելու մեջ»

 

ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Հելսինկիի հայտարարությունից հետո լարված են Ռուսաստան-Ֆինլանդիա հարաբերությունները: Մոսկվային անհանգստացնում է Հելսինկիի պաշտոնական դիրքորոշումը: Կրեմլից նախազգուշացրել են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը սպառնալիք կստեղծի ոչ միայն Դաշնության, այլև Եվրոպայի անվտանգության համար: Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությանն իր համաձայնությունն է տվել Վաշինգտոնը: