Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:30
08.02.23
52

Եվրոպացի դիտորդները Հայաստան են գալիս, որ ռուսները զորք չկուտակեն. Փաշինյանի բացահայտումը

Այսօր խորհրդարանի ամբիոնից անսպասելի հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը: Նա,  ըստ էության, խոստովանել է, որ Արևմուտք-Ռուսաստան առճակատման ամենադրամատիկ  պահին Եվրոպան դիտորդներ է ուղարկել Հայաստան՝ պարզելու, թե արդյոք  ռուսները լրացուցիչ զորքեր չեն կուտակում այստեղ: 

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը Արևմուտքում հայտարարում էր, թե  Հայաստանի  վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում  հայ-ադրբեջանական սահման և պատրաստվում է ռուսների հետ հարձակվել Ադրբեջանի վրա: Հայաստանի վարչապետն էլ եվրոպացիներին ասել է՝ եկե՛ք-տեսեք՝ ինչ-կա չկա մեր սահմաններին: