-
Հայաստան
Հայլուր 15։30 Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ ունի. Արցախը պնդում է հանդիպման իր պայմանները
15:3028.03.23 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23 -
Միջազգային
Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար
11:3828.03.23 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը
11:3028.03.23
Եվրահանձնաժողովում պարզաբանել են, թե ինչու ԵՄ-ն Սիրիային օգնություն չի ուղարկում երկրաշարժից հետո

ԵՄ-ն Սիրիային օգնություն չի ուղարկում երկրաշարժի հետևանքների հաղթահարման համար, քանի որ Դամասկոսից օգնության խնդրանք չի ստացել։
Այս մասին, ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից, այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։ «Մենք չենք ակտիվացրել քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը (որն ապահովում է ԵՄ միջազգային օգնության համակարգումը) Սիրիայի համար, քանի որ նման խնդրանք չենք ստացել Դամասկոսից,- ասել Է նա:
- Սովորաբար ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու խնդրանքը գալիս է (խմբ.՝ տուժած երկրի) տեղական իշխանություններից, որոնք պատասխանատու են արտակարգ իրավիճակների վերացման համար կամ երկրի իշխանությունների կողմից: Իհարկե, եթե մենք ազդանշան ստանանք Սիրիայի իշխանություններից, որ նրանք ցանկանում են օգնություն ստանալ ԵՄ-ից, մենք անհապաղ կքննարկենք այս խնդրանքը»:
Միևնույն ժամանակ Թուրքիայի աջակցության համար քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը Եվրամիության կողմից ակտիվացվել է դեռ այսօր առավոտյան, արդեն այդ երկիր են ուղարկվել փրկարարական խմբեր ԵՄ 10 պետություններից, և ևս երեք առաջարկներ համաձայնեցվում են Թուրքիայի կառավարության հետ, հայտնել է Ույվարին։ Փետրվարի լույս 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելյան Քահրամանմարաշի նահանգում տեղի Է ունեցել 7,7 մագնիտուդով հուժկու երկրաշարժ։
Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1014-ի: Սիրիայում հաղորդվում է 476 զոհի մասին:
-
14:48 28.03.23 Ողբերգություն՝ Մեքքայի ճանապարհին Կարդալ ավելին
-
14:18 28.03.23 13-ամյա պատանին դանակահարել է ուսուցչին և ևս 5 մարդու Կարդալ ավելին
-
10:30 28.03.23 Հրաձգություն՝ ամերիկյան քրիստոնեական դպրոցում. կան զոհեր Կարդալ ավելին
-
23:30 27.03.23 Կատաղի պայքարից հետո Իսրայելում համընդհանուր գործադուլ է. Նեթանյահուի հետքայլը չի մարում բողոքի կրակը Կարդալ ավելին