Լրահոս
Քաղաքական
19:21
13.05.22
498

Եթե որևէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ. Սաղաթելյան

Img default alt hy

Եթե որևէ նախարար փորձի աշխատանքից ազատել իրենց աշխատակիցներին մեզ ողջունելու համար, էսքան մարդով կգանք համ ձեր տուն, համ էլ ձեր կաբինետ, Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշել է՝ քիչ անց կդադարեցնեն շենքի մուտքերի շրջափակումը, տեղի կունենա երթ, իսկ ժամը 20-ին Ֆրանսիայի հրապարակում կլինի հանրահավաք:

Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը նշել էր՝ Կառավարության երրորդ մասնաշենքը փակելու միակ նպատակը հանրային ծառայողներին ցույց տալն է, որ իրենք մենակ չեն ու միանան պայքարին: