Լրահոս
Քաղաքական
15:40
13.05.22
59

Էս տղերքի մեղքն այն է, որ վաճառված պատերազմում կենդանի են մնացել ու չեն ներել դավաճանությունը. Ղազինյան

Img default alt hy

Էս տղերքի մեղքն այն է, որ վաճառված պատերազմում կենդանի են մնացել, չեն ներել դավաճանությունը, չեն մոռանում ու չեն ուրանում իրենց նահատակված ընկերների վառ հիշատակը, գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Մեղավոր են, որ Հայ են, ունեն թասիբ ու արժանապատվություն, հայրենասեր են, չեն նահանջում, պայքարում են իրենց հայրենիքի համար, չեն ցանկանում թուրքի կոշիկ լիզել, թուրքի զուգարան մաքրել:

Մեղավոր են, որ նիկոլ չեն . . .

Մեղավոր են, որ «թոռնիկ» չեն . . .

Հ. Գ. Եթե թոռնիկ-նիկոլներին թվում է, թե բանտարկելով կոտրելու են նրանց ոգին, վախեցնելու են փողոցում Հայի ու Հայաստանի համար պայքարող մարդկանց, ապա առնվազն մոլորության մեջ են. նիկոլներ, դուք այլևս ավարտված եք, չկաք, գոյություն չունեք»։