Լրահոս
Միջազգային
17:20
17.08.22
37

Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ի աճի գնահատումը վատթարացվել է մինչև 0,6 տոկոս

Img default alt hy

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում եվրոգոտու 19 երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի գնահատումն անսպասելիորեն 0,7 տոկոսից վատթարացվել Է մինչև 0,6 տոկոս: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատը»:

Բացի դրանից, եվրոգոտու ՀՆԱ-ն ապրիլ-հունիսին տարեկան արտահայտությամբ ավելացել Է 3,9 տոկոսով, այլ ոչ թե 4 տոկոսով, ինչպես հայտարարվել Էր ավելի վաղ:

Անցյալ տարի եվրոգոտու և ԵՄ-ի երկրների ՀՆԱ-ներն աճել են յուրաքանչյուրը 5,3 տոկոսով: 2020 թվականի արդյունքներով ԵՄ-ի ՀՆԱ-ն նվազել Է 5,9 տոկոսով, իսկ եվրոգոտունը՝՝ 6,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: