Լրահոս
Հասարակական
10:50
23.06.22
122

Երևանում բախվել են Suzuki-ն ու 2 Mercedes-ներ, վերջիններից մեկը գլխիվայր շրջվել է

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում Մանանդյան  և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Մհեր Դ-ի վարած Suzuki մակնիշի, 23-ամյա Աշոտ Հ-ի վարած Mercedes մակնիշի և 31-ամյա Արամայիս Ա-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Արամայիս Ա-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Էրիկ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, իսկ Mercedes -ից մեկը գլխիվայր շրջվել և մասամբ փակել էր ճանապարհը։