Լրահոս
Իրավական
14:00
06.02.23
67

Երևանի պարեկները խուլիգանության դեպք են բացահայտել

Img default alt hy

Փետրվարի 5-ին` ժամը 01.30-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Կորյունի փողոցի ակումբի մոտ հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել երեք երիտասարդի, որոնցից մեկը՝ Կոտայքի մարզի Զովունի գյուղի, երկուսը՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ:

Պարզվել է, որ նրանք նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել իրար:

Կատարվում է նախաքննություն: