Լրահոս
Սպորտ
20:00
28.05.23
62

Երբեք չեմ դադարել հավատարիմ մնալ Մարսելին. Էմանուել Մակրոն

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է «Մարսելին»՝ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում ակումբի տարած հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ։

«Ես շատ եմ մտածել ձեր մասին։ Նախ, որովհետև 30 տարի առաջ այդ երեկո դուք ինձ ստիպեցիք երազել և թրթռալ, ինչպես միլիոնավոր այլ ֆրանսիացիների, և ոչ միայն մարսելցի:

Երբեք չեմ դադարել հավատարիմ մնալ «Մարսելին». դուք այն լեգենդար սերունդն եք, որն օգնեց կյանքի կոչել այս եվրոպական աստղը: Միշտ ու նորից»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 37 տուրից հետո «Մարսելը» վաստակել է 73 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Թիմն ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, փոխանցում է ArmSport.am-ը։