Լրահոս
Համայնքներ
15:37
07.06.23
86

ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում

Img default alt hy

Հայաստանում Եվրամիության առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում: Այս տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելության կայքում հրապարակված տեղեկատվությունից:

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի խոսքով՝ առաքելության ներկայության առաջին 3 ամիսներին առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր օպերատիվ կենտրոններից:

Առաքելության ղեկավարը նշել է, որ իրենց նպատակն է նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։

«Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, Հայաստանում ԵՄ առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն», -ասել է Ռիտերը: