Լրահոս
Իրավական
20:35
17.08.22
45

«Եկել է կոշտ քայլերի ժամանակը». իշխանությունը հիշել է հրավառությունը սահմանափակելու նախագիծը

Քննչական կոմիտեն հորդորում է քաղաքացիներին «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք բերած հրավառության նյութերը չօգտագործել ու դրանք ներկայացնել ոստիկանության բաժիններ: «Նշված գործողությունը քաղաքացիների համար չի առաջացնի իրավական հետևանքներ»,- շեշտում է կոմիտեն: 

Հանրապետությունում հրավառություններն արգելելու օրինագիծ կարող է քննարկվել սեպտեմբերին խորհրդարանում: Նմանատիպ օրենսդրական մի փաստաթուղթ արդեն կա Ազգային ժողովում՝ սկսած 2020 թվականից: