-
Քաղաքական
Փաշինյանը մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ. Թևանյան
15:5106.02.23 -
Հասարակական
Մեքենաներ են արգելափակվել Սևանի ճանապարհին. դժվարանցանելի ճանապարհներ՝ Հայաստանում
15:2906.02.23 -
Հասարակական
Երևանին սիրահարված նկարիչը. Դանիլ Դեգեն հիշեցնում է՝ ինչպես է սիրում մարդը
15:2206.02.23 -
Տարածաշրջան
Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են
15:0406.02.23 -
Տարածաշրջան
Պոլսո հայոց պատրիարքարանը համայնքային խորհրդակցություն կանցկացնի երկրաշարժի հետևանքների վերացման թեմայով
15:0006.02.23 -
Տարածաշրջան
Մայրն ու որդին զոհվել են, հայրն ու դուստրը՝ տեղափոխվել հիվանդանոց. ավերիչ երկրաշարժ՝ Հալեպում
14:2606.02.23 -
Տարածաշրջան
Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ղեկավարներին և օգնություն առաջարկել
14:0706.02.23 -
Աշխարհ
Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ենթարկել հեծանվորդուհուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13:5206.02.23 -
Տարածաշրջան
ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով երկու ինքնաթիռ ուղարկելու պատրաստակամության մասին
13:3706.02.23 -
Տարածաշրջան
Հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ. սարսափելի երկրաշարժ՝ թուրք-սիրիական սահմանին
13:3006.02.23 -
Պաշտոնական լրահոս
ՀՀ ԱԳՆ-ը՝ Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում կորուստների մասին
12:4806.02.23
Էդուարդ Աղաջանյանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը:
Լուկաս Ռոզենկրացին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ճանապարհի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:
Էդուարդ Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ճգնաժամային իրավիճակը կանխելու հարցում կարևորել է միջազգային գործընկերների դերակատարությունը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի խորհրդի որոշումը` Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ (EUMA)` Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP):
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, ընդգծվել է բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի:
Լուկաս Ռոզենկրացին կարևորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը:
Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման հարցում:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները` նշելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա:
-
15:51 06.02.23 Փաշինյանը մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ. Թևանյան Կարդալ ավելին
-
11:15 06.02.23 Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի․ Տիգրան Աբրահամյան Կարդալ ավելին
-
10:52 06.02.23 Քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կալանավորված անձին շանտաժի են ենթարկում․ Արսեն Մկրտչյան Կարդալ ավելին
-
10:30 06.02.23 Արարատ Միրզոյանը կմեկնի Բեռլին Կարդալ ավելին