Լրահոս
Իրավական
23:04
29.09.22
144

Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը

Img default alt hy

Քիչ առաջ ձերբակալել են Բերդի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։ Կինը` Ռիտա Հովսեփյանն հաստատեց Yerevan.Today -ին տեղեկությունը` հայտնելով, որ աշխատավայրից ամուսնուն կանչել են Բերդի ոստիկանությւոն` հարցաքննության ու անմիջապես ձերբակալել, հիմա` ճանապարհին է , Իջևանի բաժին են տեղափոխում։

«Ես տանն էի, զնագեց աշխատանքային օրվա ավարտին` ասաց` սոված եմ, մի բան պատրաստիր մի կես ժամից տուն եմ գալիս։ Ես հաց-մաց պատրաստեցի, նստած սպասում եմ, չկա.. զանգեր եմ անում, հետո իմանում եմ, որ աշխատավայրից ամուսնուս տարել են Բերդի ոստիկանություն, մի երկու ժամ պահել, հիմա էլ ձերբակալել ու տեղափոխում են Իջևան , մանրամասների չեմ տիրապետում, այսքանը կասեմ , չեմ կարող ասել ճնշումներ են սրանք ընտրական թեմաներով ,թե՝ չէ, փաստաբանը հետագայում լրագրողների հետ կշփվի»,- ասաց Ռիտա Հովսեփյանը։

Սամվել Հովսեփյանին թաքուն առևանգելու և ձերբկալելու, հիմքերի մասին Ոստիկանության լրատվական ծառայությունից ընդհանրական ինֆորմացիա փոխանցեցին։ Քննչական կոմիտեի ցուցումով Սամվել Հովսեփյանն այսօր կանչվել է հարցաքննության` Բերդի ոստիկանության բաժին, ապա ձերբակալվել է և փոխանցվել Իջևան ՔԿ վարչություն։ Ենթադրվում է, որ Սամվել Հովսեփյանին ձերբակալել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող ընտրական թեմաներով քրեական գործի շրջանակներում։

Ընդգծենք, գործող իշխանության կողմից այս համայնքում քաղաքական հետապնդումներն սկսվել են դեռ անցած տարվանից։ Համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը Բերդի խոշորացված համայնքի չորրորդ պաշտոնյան է, որին ընտրություններում հաղթելուց հետո կասկածելի հիմնավորումներով փորձում են կալանքի տանել։

Գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը կալանավորված է դեռ անցած տարվանից։ Նա օրեր առաջ անազատության վայրից վերընտրվեց իր պաշտոնում՝ ՔՊ թեկնածուի նկատմամբ ջախջախիչ հաղթանակ տանելով ու ենթադրաբար, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի օրինակով կկառավարի կալանավայրից։

Հիշեցնենք օրեր առաջ ընտրությունների հաղթանակը տոնելու ժամ հետո նույն քաղաքական հետաագծով կալանավորվեցին համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն ու նույն համայնքի վարչական շրջաններից մեկի ղեկավարը, իբրև ընտրական գործընթացին միջամտելու համար։