Լրահոս
Երևան
23:59
17.08.22
472

Ձեղնահարկում հայտնաբերվել է 21-ամյա ուսանողուհու կախված դի

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծարավ Աղբյուր փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ, 21-ամյա Մ. Ս.-ն էր, ով  ձեղնահարկում  պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանում հայտնի բուհերից մեկում: