Լրահոս
Հասարակական
21:46
18.11.22
127

Դանակահարություն՝ Երևանում, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղյան փողոցից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել դանակահարված քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 42-ամյա Հովհաննես Ռ-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, պարզել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոռացումներ՝ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։