-
Հայաստան
Հայլուր 15։30 Ալիևը Լաչինում հատուկ ներկայացուցիչ ունի. Արցախը պնդում է հանդիպման իր պայմանները
15:3028.03.23 -
Իրավական
Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ 18 և 28 տարեկան երիտասարդները ձերբակալվել են
15:1528.03.23 -
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23
Չինաստանը զգուշացրել Է ԱՄՆ-ին օդապարիկի հետ կապված միջադեպի հետևանքների մասին

Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ կձեռնարկել, եթե ԱՄՆ-ը չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի՝ ի վնաս Չինաստանի շահերի ու արժանապատվության, ասվում է Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը ՉԺՀ-ի ԱԳՆ-ի հղած հայտարարության մեջ, որը դիվանագիտական առաքելության ներկայացուցչությանն Է փոխանցել փոխարտգործնախարար Սե Ֆենը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:
ԱՄՆ-ն իր տարածքում չինական օդապարիկ է խոցել, որն, ըստ Պենտագոնի, եղել Է հետախուզական։ Պեկինում հերքել են օդապարիկի կապը զինվորականների հետ։
«Ամերիկյան կողմի գործողությունները լրջորեն ազդել և վնաս են հասցրել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կայունացմանն ուղղված երկու կողմերի ջանքերին և գործընթացին: Չինաստանը վճռականորեն հանդես Է գալիս դրա դեմ և ամերիկյան կողմին կոչ Է անում չձեռնարկել հետագա այնպիսի գործողություններ, որոնք վնաս են հասցնում Չինաստանի շահերին, և չբորբոքել կամ չմեծացնել լարվածությունը», - ասվում է հայտարարության մեջ։
Չինաստանի ԱԳՆ-ն զգուշացրել է, որ երկրի կառավարությունը «վճռականորեն կպաշտպանի չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը, վճռականորեն կպաշտպանի Չինաստանի շահերն ու արժանապատվությունը և իրեն իրավունք կվերապահի հետագա անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել»։
Սի Ֆենը նշել է, որ ԱՄՆ-ի տարածքում օդապարիկի հայտնվելը պայմանավորված էր ֆորսմաժորային հանգամանքներով, ինչի մասին Պեկինը տեղեկացրել է Վաշինգտոնին։ Չնայած դրան՝ «ամերիկյան կողմն անտեսել է դա և անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիական օդապարիկի դեմ»:
Սա «միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի ոգու խախտում է»։
Ավելի վաղ Պեկինը պաշտոնական բողոք էր հայտնել Վաշինգտոնին խոցված օդապարիկի առնչությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, անցյալ շաբաթ ԱՄՆ-ի զինվորականները հայտարարել էին, որ հունվարի 28-ից հետևում են օդապարիկին, որն սկզբում անցել էր Ալյասկայի և արևմտյան Կանադայի վրայով, այնուհետև ԱՄՆ-ի վրայով թռել հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք: Պենտագոնի խոսնակը հայտնել էր, որ օդապարիկը կոմերցիոն օդանավերից ավելի մեծ բարձրության վրա է գտնվում և ռազմական կամ ֆիզիկական սպառնալիք չի ներկայացնում ցամաքում գտնվող մարդկանց համար:
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Էր, որ ամերիկյան կործանիչները ծովի վրա խոցել են օդապարիկը: Այժմ զինվորականները հավաքում են խոցված ապարատի բեկորները Հարավային Կարոլինայի ափերի մոտ։
-
16:30 28.03.23 Իդլիբում Սիրիայի զորքերը հարվածներ են հասցրել ահաբեկիչների բազաներին Կարդալ ավելին
-
16:15 28.03.23 Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Կարդալ ավելին
-
14:45 28.03.23 Էկվադորում ավելի քան 60 մարդ անհետ կորել Է Կարդալ ավելին
-
14:05 28.03.23 Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին Կարդալ ավելին