Լրահոս
Ժամանց
16:00
21.03.23
50

Չեմ պատրաստվում գումար ծախսել հեղինակությունս մաքրելու համար. Պիկեն

Img default alt hy

«Բարսելոնա»  ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է անձնական կյանքին վերաբերող հարցերին։ Համապատասխան հարցազրույցը նա տվել է իսպանական El País թերթին, Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Mail-ը։

Ժերար Պիկեն ասել է, որ ներկայում կենտրոնացած է որդիների՝ 10-ամյա Միլանի և 8-ամյա Սաշայի դաստիարակության վրա։

«Յուրաքանչյուր ծնող պարտավոր է փորձել անել հնարավոր ամեն ինչ իր երեխաների համար։ Խոսքը նրանց պաշտպանելու մասին է: Սա յուրաքանչյուր ծնողի գործն է: Հենց դրա վրա եմ կենտրոնացած, և դա իմ հայրական աշխատանքն է»,- ասել է նա։

Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքն այնպես է ապրում, որ չափսոսի չարածի համար։

«Այն օրը, երբ ես մահանամ, ես հետ կնայեմ և հուսով եմ կմտածեմ, որ արել եմ այն ամենը, ինչ ուզում էի: Ես ուզում եմ հավատարիմ լինել ինքս ինձ: Ես չեմ պատրաստվում գումար ծախսել իմ հեղինակությունը մաքրելու համար: Ինձ ճանաչում են այն մարդիկ, որոնց մասին հոգ եմ տանում և սիրում եմ: Մնացածի մասին չեմ մտածում։ Ես ուղղում եմ իմ էներգիան իմ սիրելիների հետ լինելու և նրանց տալով այն, ինչ ունեմ: Ես շատ ուրախ եմ»,- ընդգծել է մարզիկը:

«Իմ կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել, և ես գիտեմ, թե ինչպես պահպանել երջանկությունս»,- եզրափակել է նա։

2022 թվականի հունիսին Ժերար Պիկեն 11 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել է երգչուհի Շակիրայից, որին թողել է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի համար:

New romance: Gerard Pique has said he is “very happy” following the dramatic changes in his life which have included his split with Shakira, retirement from football and new romance with Clara Chia (pictured)Hitting out: The 36-year-old and his new girlfriend Clara have been on the receiving end of his ex’s barbs in diss songs the Colombian beauty has released since their break-up last yearSplit: The former couple ended their 11-year marriage in 2022 (pictured together in 2014)