Լրահոս
Տարածաշրջան
23:10
08.02.23
103

Չճանաչված մարմիններ հողին կհանձնեն. հարազատներին գտնում են ու կորցնում թուրք-սիրիական փլատակներում

Սիրիայում փլատակներից դուրս է բերվել  2662 մարմին: Սրանք այդ  երկրի իշխանության և սիրիական կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող շրջանների տվյալներն են՝ միասին: Իսկ Թուրքիան մոտ  9000 զոհի մասին է հայտնել: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Թուրքիայում «երրորդ աստիճանի արտակարգ դրություն» է հայտարարել: Այսինքն,  Թուրքիային օգնելու համար մոբիլիզացվելու է կազմակերպության ամբողջ ներուժը, այդ թվում՝ ֆինանսական: Սիրիային օգնելու վերաբերյալ ԱՀԿ-ն առայժմ հայտարարություն չի արել: