-
Արտաքին քաղաքականություն
«Ծերից ծեր խնդիրների մեջ ենք». պետքարտուղարությունը կոշտ է վարվում Փաշինյանի կառավարության հետ
00:1523.03.23 -
Հասարակական
«Հողի տակ է պատասխանների մի մասը». 2020-ից հետո Հայաստանում 309 մարդ դեռ անհետ կորած է
00:0723.03.23 -
Տարածաշրջան
«Լկտի լակոտի» նման է իրեն պահում Ադրբեջանը. Իրանը վերջնագիր է տվել Ալիևին
23:4522.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի կրակոցները և Իրանի մեսիջները. Երևանն ու Թեհրանը փորձում են միմյանց ընկալելի դառնալ
23:3022.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի դեմ. Միրզոյանը լսել է Ալիևին ու պատրաստ է խոսել Բայրամովի հետ
23:2222.03.23 -
Հասարակական
«Կրակել են ավտոյի վրա». մոլորված ենթասպան տուն է եկել ու նոր մանրամասներ է պատմում
23:1522.03.23 -
Առողջապահական
Լսողության խանգարումներ․ ինչպես են ազդում առողջության ու կյանքի որակի վրա, ինչու է անհրաժեշտ ժամանակին դիմել բժշկին
23:0022.03.23 -
Հասարակական
Բերաններին կապած կարմիր ժապավեններ. ՀՅԴ երիտասարդների բողոքը՝ իշխանության «վտանգավոր լռության» դեմ
22:1522.03.23 -
Առողջապահական
Ազատ ռադիկալները՝ բարեկա՞մ, թե՞ թշնամի. Գիտնականների ուսումնասիրությունը շրջել է ընդունված կարծիքը
21:0022.03.23 -
Տարածաշրջան
Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրվելու դիմում է ներկայացրել
20:3022.03.23 -
Տարածաշրջան
«Խմենք մինչև վերջ». Ռուսաստանն ու Չինաստանը որոշել են դառնալ համաշխարհային առաջնորդներ
20:0022.03.23 -
Իրավական
Ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. նա ձերբակալվել է
19:1522.03.23 -
Իրավական
Գյուղի 5 բնակիչ կանգնեցրել են մեքենան և ծեծի ենթարկել վարորդին և ուղևորուհուն
19:0022.03.23 -
Հասարակական
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». զինծառայողը մանրամասներ է հայտնել «24news»-ին
18:4522.03.23 -
Հայաստան
Հայլուր 18։30 Ալիևի պայթյունավտանգ խաղերը. Հայաստան-Իրան անվտանգային ընկալումների մերձեցում
18:3022.03.23 -
Քաղաքական
Մեր երկիրը դարձրել են էսկալացիայից էսկալացիա ապրող տարածք. Անդրանիկ Թևանյան
18:0022.03.23 -
Իրավական
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 4 անդամների մասով նախաքննությունն ավարտվել է
17:4522.03.23
Ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները

Այսօր՝ փետրվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 12։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահե Ս-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի պաճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վրաերթի է ենթարկել նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ավագ պարեկ Արթուր Գրիգորյանին և կրտսեր պարեկ Յուրիկ Խաչատրյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած «Աբովյան» ԲԿ-ի բժիշկներին, որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն «Աբովյան» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում վրաերթի ենթարկված պարեկների աշխատանքը շարունակել են նույն վաշտի պարեկ Նարեկ Հովսեփյանը, կրտսեր պարեկներ Ստեփան Կոյումջյանը և Կարեն Սախոյանը, քանի որ վաղ առավոտվանից նշված հատվածում ճանապարհի մերկասառույցը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Ճանապարհը սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել ճանապարհի մերկասառույցը վերացնելու, ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ, ու Կոտայքի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Ա. Սահակյանի, ավագ տեսուչ Ա. Ասատրյանի և 2-ր վաշտի հրամանատար Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ ուժեղացված ծառայություն են կատարել իրենց հսկողության տակ գտնվող
ճանապարհահատվածում, ինչի շնորհիվ էլ կանխվել են բազմաթիվ վթարներ, ուր նշված վայրում ծառայություն կատարելիս պարեկները վրաերթի են ենթարկվում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի բաժնի և Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խմբերը։
Վրաերթի մասին Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Opel-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
-
00:07 23.03.23 «Հողի տակ է պատասխանների մի մասը». 2020-ից հետո Հայաստանում 309 մարդ դեռ անհետ կորած է Կարդալ ավելին
-
00:00 23.03.23 Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Կարդալ ավելին
-
23:37 22.03.23 Վթար Ասկերանի շրջանում․ 46-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել Կարդալ ավելին
-
23:15 22.03.23 «Կրակել են ավտոյի վրա». մոլորված ենթասպան տուն է եկել ու նոր մանրամասներ է պատմում Կարդալ ավելին