Լրահոս
Հասարակական
17:15
07.11.22
275

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Շոշ համայնքի տարածքում. ուղևորը տեղում մահացել է

Img default alt hy

Նոյեմբերի 7-ին ժամը 11:15-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչ Ա.Գրիգորյանը հաղորդել է, որ Շոշ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած քննչական օպերատիվ խումբը

պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի 58-ամյա բնակիչ Ա. Մարգարյանը վարելով «Wolksvagen vento» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի աջ և բախվել ժայռին։

ՃՏ պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», իսկ ուղևոր՝ նույն գյուղի 65-ամյա բնակիչ Հ. Ավանեսյանը տեղում մահացել է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։