Լրահոս
Իրավական
17:32
01.07.22
38

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի փայտանյութ ու փայտածուխ են հայտնաբերել

Img default alt hy

Հունիսի 28-ին Ճամբարակի ոստիկանները Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում ստուգել են Սևքար գյուղի 44-ամյա մի բնակչի վարած «Օպելը», որի սրահում 80 պարկ փայտածուխ կար՝ առանց փաստաթղթի: Ըստ վարորդի՝ փայտածուխը ձեռք էր բերել Իջևանում:
Նույն օրը ստուգվել է նաև Այգեհովիտ գյուղի 45-ամյա մի բնակչի «Վոլգան», որի բեռնախցիկում և սրահում փայտանյութ կար: Ճամբարակի ոստիկաններին վարորդը չի ներկայացրել փայտանյութի ձեռքբերման օրինականությունը վկայող փաստաթղթեր՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Գետաշեն» անտառապետության տարածքից։

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են։