Լրահոս
Հասարակական
23:44
08.10.22
84

Ճակատ ճակատի բախվել են 2 KIA ավտոմեքենաներ․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են KIA մակնիշի 2 ավտոմեքենաներ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։   Մանրամասները՝ քիչ ուշ։