Լրահոս
Քաղաքական
21:15
31.03.23
144

Ծեծկռտուքից հետո ձերբակալել են ընդդիմադիր պատգամավորին

Բլոկբաստեր կանվանե՞ր Հայաստանի վարչապետն այն, ինչ այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովում: Սկանդալային ծեծկռտուքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ու ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև ավարտվել է Սահակյանին բերման ենթարկելով ու Վարդանյանի՝ հոնքի պատռված վերքով: 

Վարդանյանի թիմակիցները պնդում են, թե Սահակյանը հարվածելուց հետո փախել է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները վստահեցնում են՝ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել իրենց աշխատասենյակից: Ընդդիմությունը պնդում է, որ ՔՊ-ականն է  հրահրել ծեծկռտուքը: