Լրահոս
Հասարակական
22:33
22.09.22
33

Բախվել են Toyota Corolla-ն ու КамАЗ-ը. ոստիկանության 4 ծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, բախվել են Toyota Corolla և КамАЗ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով КамАЗ–ը բախվել է երկաթե արգելապատնեշին:

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ոստիկանության ծառայողներ են եղել: