Լրահոս
Հասարակական
10:43
05.10.22
147

Բախվել են Opel Astra-ն ու Lada Priora-ն․ կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Աթոյան փողոցի թիվ 130 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Արսեն Առաքելյանի վարած Opel Astra մակնիշի և 27-ամյա Գագիկ Կիրակոսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 29-ամյա Նարե Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժզննում անցնելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։