Լրահոս
Քաղաքական
22:49
22.06.22
33

«Բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում». ընդդիմադիրները՝ Ապարանի արյունահեղության մասին

«Ասում են՝ իշխանությունը այլասերում է, բացարձակ իշխանությունը երևի բացարձակապես է այլասերում», այսպես են արձագանքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսները Ապարանի արյունահեղությունից հետո ստեղծված իրավիճակին:

«Հայաստան» դաշինքի պատգամավորների պնդմամբ՝ այդ արյունոտ հաշվեհարդարին պետք է հաջորդեին պաշտոնանկություններ: