-
Առողջապահական
Սպեցիֆիկ ֆոբիաների բնույթն ու բացասական ազդեցությունը մարդկանց հոգեֆիզիկական առողջության վրա
12:1501.04.23 -
Քաղաքական
Այս հնարավորությունը չօգտագործելն աններելի շռայլություն կլինի․ Վարդան Ոսկանյան
11:4501.04.23 -
Հասարակական
Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»
11:3001.04.23 -
Հասարակական
Դիլիջանների ոլորաններում մեքենան, մոտ 4-5 մետր սահելով, հայտնվել է ձորակում
10:3001.04.23 -
Հասարակական
Հայաստան ներխուժած ցուրտը սպանելու է պտղատու ծառերը. Արարատյան դաշտում հույսը Աստծու վրա են դրել
10:1501.04.23 -
Միջազգային
Չինական «շանտա՞ժ», թե՞ արևմտյան «սարսափ». Ռուսաստան-Չինաստան ռազմաքաղաքական մերձեցումը
23:5331.03.23 -
Տարածաշրջան
Նրանք պատրաստվում են կործանել մեր երկիրը. Լուկաշենկոն միջուկային պայթյուններ է «տեսնում»
23:3731.03.23 -
Տարածաշրջան
Իրանն ուժ է ցույց տալիս Ադրբեջանին և որոշել է ռազմական փորձ ունեցող դեսպան նշանակել Հայաստանում
23:2231.03.23 -
Հասարակական
Վթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը միջին ծանրության է
23:1531.03.23 -
Համայնքներ
Հայաստանի տարածք մխրճված Ադրբեջանի նպատակների բացահայտում և հարցեր՝ թշնամուն անձնուրաց վստահողին
22:4531.03.23 -
Քաղաքական
Հավաստի աղբյուրի լրատվականը տարածել է Մհեր Սահակյանին վարկաբեկելու տեսանյութ. Սարգսյան
22:3731.03.23 -
Քաղաքական
ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջապես չի նկարագրում Սյունիքում ստեղծված իրավիճակի լրջությունը. Վարդանյան
22:3031.03.23 -
Առողջապահական
Արյան շրջանառության համակարգի առանձնահատկություններն ու դրա հետ կապված հիմնական հիվանդությունները
22:1531.03.23 -
Համայնքներ
Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում
22:0031.03.23 -
Տարածաշրջան
Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Ամբասադորի» հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել
21:4531.03.23 -
Միջազգային
Փող է տվել տվել պոռնոաստղին լռության համար. մեղադրանք՝ ընտրություններից առաջ կամ «Թրամփի վերջը»
21:0031.03.23
Բացահայտվել է սոցցանցերի միջոցով դեղամիջոցների ապօրինի վաճառքի դեպք. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների և վիտամինների ապօրինի իրացման դեպք:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին տեղեկություններ, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Ս.-ն «Ամազոն» համացանցային կայքի միջոցով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ․ դրանք գովազդում և իրացնում է ֆեյսբուքյան էջի միջոցով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շրջանակում, հեռախոսազանգի միջոցով տվյալ քաղաքացու հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գովազդվող ապրանքատեսակների ձեռքբերման վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում Մ. Ս.-ն, երկու դեպքով, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին կանխիկ դրամով վաճառել է ընդհանուր 45.000 դրամի դեղանման՝ «Ադվիլ-իբուպրոֆեն» «Վիտամին D3», «Նևրոբալանս, Ցինկ, Մագնեզիում և Վիտամին B6» տեսակի ապրանքատեսակներ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին չունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական գրանցում, հաշվառված չէ հարկային մարմնում:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, գնված ապրանքատեսակներից «Ադվիլ-իբուպրոֆեն» տեսակի հաբերը հանդիսանում են դեղամիջոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացին իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, այդ թվում՝ դեղամիջոցի վաճառք:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի հատկանիշներով կազմված արձանագրությունն ուղարկվել է Կոմիտեի իրավաբանական վարչություն` վարչական վարույթ իրականացնելու համար:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ`պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:
Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝ զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով, կասկածելի ծագում ունեցող՝ առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող դեղեր և վիտամիններ ձեռք բերելուց:
-
11:48 01.04.23 Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ. ԱԱԾ Կարդալ ավելին
-
21:30 31.03.23 Տղամարդու մոտ թմբուկավոր ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել Կարդալ ավելին
-
20:45 31.03.23 Ավագ եղբայրը դանակահարել էր կրտսերին․ ոստիկանություն Կարդալ ավելին
-
20:15 31.03.23 Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են կոկաին Կարդալ ավելին