-
Միջազգային
Մարդասպանություն՝ դպրոցում. ոստիկանությունը գնդակահարել է ամերիկացի հրաձիգին
14:0528.03.23 -
Կրթություն և գիտություն
Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
14:0028.03.23 -
Միջազգային
Գերմանիան 18 տանկ է ուղարկել Ուկրաինա. Մոսկվան դա համարում է «վտանգավոր սադրանք»
13:4828.03.23 -
Արտաքին քաղաքականություն
Կանադայի արտգործնախարարը Բաքվին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը և ազատել հայ ռազմագերիներին
13:1528.03.23 -
Միջազգային
Ադրբեջանի զորաշարժերը մտահոգել են ԱՄՆ-ին. պետքարտուղարի օգնականը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ
12:5028.03.23 -
Հասարակական
«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը ապօրինի հատելու արարքները ստուգելու համար
12:1028.03.23 -
Միջազգային
Կիմ Չեն Ընը հրահանգել է ավելի շատ միջուկային նյութ արտադրել ռումբերի համար
11:3828.03.23 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը
11:3028.03.23 -
Սպորտ
Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
10:0028.03.23
Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, շարունակելով հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրենց գործունեությունը, համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը:
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային նռնականետորդ Վ.Հ-ն, ծառայության բերումով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի նոյեմբերին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ վարձատրության դիմաց իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իր զորամասի տեղակայման վայրի, մարտական դիրքերի, դրանցում ծառայության անցկացման կարգի, զորամասի հաշվեկշռում գտնվող ավտոտեխնիկայի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններից երեք բանկային փոխանցումներով ստացել է 370 ԱՄՆ դոլար գումար՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ պայմանագրային զինծառայողին ներկայացվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
-
15:00 28.03.23 Մարտի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 55 դեպք Կարդալ ավելին
-
13:30 28.03.23 Մանկապարտեզի տնօրենը շարունակաբար հափշտակել է այլ անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը․ վարույթի նախաքննությունն ավարտվել է Կարդալ ավելին
-
10:15 28.03.23 Հրապարակվել է Հռոմի ստատուտի գործով որոշման տեքստը Կարդալ ավելին
-
21:30 27.03.23 Մարիխուանայի երկու փաթեթ մոտն էր, իսկ տասնհինգ փաթեթ արդեն տեղադրել էր Կարդալ ավելին