Լրահոս
Համայնքներ
10:41
23.10.22
324

Ավտովթար` Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ները

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 4/5 տան հարևանությամբ բախվել են 30-ամյա Վարսիկ Բ-ի վարած Mercedes մակնիշի և 29-ամյա Անդրանիկ Մ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենանեը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Մ-ն, նրա ուղևոր՝ 23-ամյա Ռուստան Բ-ն տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Գյումրու բժիշկների կողմից, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։