Լրահոս
Հասարակական
21:30
17.08.22
54

Ավտովթար՝ Լոռու մարզում. ԳԱԶ 5312-ը մասամբ կողաշրջվել է

Img default alt hy

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 55-ամյա Սիմոն Հ-ի վարած ԳԱԶ 2706-222 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 27-ամյա Արմեն Դ-ի վարած ԳԱԶ 5312 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արմեն Դ-ն և Սիմոն Դ-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» ԲԿ։ Բախման հետևանքով ԳԱԶ 5312-ը մասամբ կողաշրջվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։

Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: