Լրահոս
Իրավական
15:59
23.05.22
84

Արտաշատի քրեական հետախույզները բնակարանային գողություն են բացահայտել. մեկ անձ կալանավորվել է

Img default alt hy

Մարտի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի տներից մեկի դուռը կոտրված է, և հեռուստացույցը չկա: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ վերջին հինգ ամսվա ընթացքում, օգտվելով տանտերերի բացակայությունից, ցանկապատի վրայով անցել էին, բարձրացել տան երկրորդ հարկ, մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել էին հեռուստացույց, մեքենայի մարտկոց և այլ իրեր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները ստացան հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է Արտաշատի Խանջյան փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ:

Նա բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն: Գողացված հեռուստացույցը հայտնաբերվեց նրա բնակարանում:

Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությանը մասնակցել էր նաև Արտաշատի 37-ամյա մի բնակիչ: Մայիսի 16-ին նա նույնպես բերման ենթարկվեց ու ներկայացվեց նախաքննական մարմնին:

Երկուսն էլ ձերբակալվել են, այնուհետև նրանցից մեկը կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: