-
Հասարակական
Արյան դոնոր հնարավոր է դառնալ նաև ՀՀ մարզերում. Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն
12:2001.10.23 -
Արցախ
Ստեփանակերտի Մայր տաճարում վերջին պատարագն է մատուցում Հրայր Սարկավագը (տեսանյութ)
11:4901.10.23 -
Արցախ
Վեշերի վրա էինք քնում Ստեփանակերտի հրապարակում, սոված-ծարավ. վերջին օրվա վկայություն
11:3001.10.23 -
Քաղաքական
Ավստրալացի խորհրդարանականների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
00:1001.10.23 -
Հասարակական
Ախուրյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված զույգի որդին՝ Ավետը
23:4830.09.23 -
Հասարակական
Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան
23:4530.09.23 -
Առողջապահական
Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր
23:0930.09.23 -
Հասարակական
«Հստակ ուխտել եմ Ղազանչեցոցում պսակադրվել, երբ Ղազանչեցոցը հանձնվեց՝ հանձնվեցի նաև ես». Իննա Խոջամիրյան
22:4530.09.23 -
Արտաքին քաղաքականություն
«Գալոչկայի» համար. Ադրբեջանի դեմ հայկական դիմումը միջազգային դատարան անհեթեթ են որակում մասնագետները
22:1530.09.23
Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից

Հաղորդում է ստացվել այն մասին, որ Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, և կան տուժածներ։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Պարզվել է, որ Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42-ամյա բնակչի վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։
Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
Ըստ նախնական տվյալների՝ «Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։
Նախնական տվյալներով՝ երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ ծանր։
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ ավտովթարի պատճառները և այլ հանգամանքներ պարզելու նպատակով։
Նախնական տվյալներով՝ ավտոմեքենաների վարորդների օրգանիզմում ալկոհոլի առկայություն չի հայտնաբերվել։
-
23:30 30.09.23 Պետք է հասկանալ ՀՀ-ն ինչ կարգավիճակ է տալու արցախահայությանը․ սահմանադրագետ Կարդալ ավելին
-
18:15 30.09.23 Առևտուր կեղծ թղթադրամով․ ոստիկանների բացահայտումը Կարդալ ավելին
-
14:45 30.09.23 Հետախուզվողը ներկայացվեց դատարան Կարդալ ավելին
-
13:45 30.09.23 Փաստաբանը Սուրենավանի ՔՊ-ական գյուղապետի գրառման առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Կարդալ ավելին