Լրահոս
Արցախ
15:07
22.03.23
31

Արցախից բռնի տեղահանվածները երբեք չեն դիմի Ալիևին

«Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին». այսպիսի հայտարարություն են արել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի 4 շրջաններից տեղահանվածների շահերը ներկայացնող 7 հասարակական կազմակերպություններ:

Մարտի 20-ին Արցախում գործող 8 ՀԿ էր հայտարարություն տարածել Արցախի 4 շրջաններից` Շահումյանի շրջանից ու Գետաշենից տեղահանվածների անունից՝ դիմելով Ադրբեջանի նախագահին, որպեսզի նա ապահովի իրենց անվտանգ վերադարձը պատմական հայրենիք: