Լրահոս
Քաղաքական
19:15
23.05.22
60

Արցախի դրոշը քերել են վագոնի վրայից, ոստիկանը հայհոյել է քաղաքացուն. անհնազանդության ակցիաներ՝ Երևանում

Ոստիկանապետի հետ Դիմադրության շարժման կազմակերպիչների հանդիպումից հետո առաջին անգամ այսօր ոստիկանները վերադարձել են մարդկանց բաժիններ տանելու կոշտ ձևերին: Պատգամավոր Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ անչափահաս մի տղայի գլուխը գրեթե գետնին քսելով՝ ստորացուցիչ պայմաններում են բերման ենթարկել: Դիմադրության ավտոերթերից մեկի ժամանակ էլ մի պարեկ է աչքի ընկել: Նա հայհոյել է ակցիայի մասնակցին:

Մետրոպոլիտենում է եղել օրվա ամենաաղմկոտ դրվագը: Վագոններից մեկի վրա փակցված Արցախի դրոշը մետրոյի երկու աշխատակից քերել է, ինչպես անցած տարի ադրբեջանցիներն էին քերում Որոտանի ճանապարհին երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա փակցված դրոշը: