Լրահոս
Քաղաքական
13:51
23.05.22
68

Արցախի դրոշը քերել են վագոնի վրայից. անհնազանդության ակցիաներ՝ Երևանի մետրոպոլիտենում

Առավոտյան մայրաքաղաքում վերսկսել են անհանզանդության խաղաղ ակցիաները: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երիտասարդները ակցիաներ են արել Երևանի մետրոպոլիտենում: Որոշ ժամանակ պարալիզացրել են մետրոպոլիտենի Երիտասարդական կայանի աշխատանքը:

Կարմիր բերետավորները, ակտիվիստների խոսքով, բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ըստ «Հայաստան» դաշինքի անդամ Արեգնազ Մանուկյանի՝ բռնի ուժ կիրառողները ոչ թե ոստիկաններ են, այլ իշխանամերձ օլիգարխներին սպասարկողներ: