Լրահոս
Սպորտ
15:22
23.05.22
107

Արցախի դրոշը՝ բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացմանը

Ակտիվիստները ակցիա են արել նաև նախօրեին Երևանում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Երկու երիտասարդ Արցախի դրոշներով անսպասելի բարձրացել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բեմ այն պահին, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պատրաստվում էր ընթերցել վարչապետի ողջույնի խոսքը:

«Երիտասարդի ձայն» կազմակերպության անդամները բեմից հայտարարել են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և որ լինելու է «Առանց թուրքի Հայաստան»: Հանդիսատեսը ծափերով ողջունել է ակցիան: