-
Հասարակական
Ո՞ւմ բիզնեսն են գովազդում ԱԺ-ում. մգացված ապակիների համար «հիմնականում» կկիրառվի տուգանք
18:4507.06.23 -
Շոու բիզնես
Victoria’s Secret-ի հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանը պատրաստվում է իր հարսանիքին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
18:3007.06.23 -
Իրավական
32-ամյա մի երիտասարդ Լոմոնոսովի փողոցի իր տանը ապօրինի զենք և զինամթերք է պահել
18:1507.06.23 -
Հասարակական
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին՝ 2 հայ զինծառայողի վերաբերյալ
17:3007.06.23 -
Տարածաշրջան
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
17:1507.06.23 -
Հասարակական
«Զանգեզուրի միջանցքը» թուրքական նախագիծ է. Ռուսաստանն այստեղ կապ չունի. Սերգեյ Մելքոնյան․ «Alphanews.am»
17:0007.06.23 -
Կրթություն և գիտություն
Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը
16:4507.06.23 -
Իրավական
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
16:1507.06.23 -
Համայնքներ
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում
15:3707.06.23 -
Հասարակական
Մարդիկ չեն ուզում անցնել ադրբեջանական անցակետով, ի՞նչ իմանանք՝ ինչ կլինի․ Մեծ Շենի գյուղապետ․ «News.am»
15:3007.06.23 -
Աշխարհ
Վիրջինիայում ավարտական արարողության ժամանակ հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 5 վիրավոր
15:1507.06.23 -
Հասարակական
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:4507.06.23 -
Հասարակական
Ինտերնետի հասանելիությունն ու արագությունը բարելավող նոր կայան է տեղադրել Վիվա ՄՏՍ-ը՝ Արագածոտնում
13:3007.06.23 -
Աշխարհ
Ուլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերը հասել են 62-ի, զոհերի թիվն աճել է
13:0007.06.23 -
Երևան
ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակ
12:3007.06.23 -
Առողջապահական
Ի՞նչ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն պետք է դրսևորեն տարեցները, երեխաները կամ հղիները առողջ լինելու համար. ԱՆ
12:0007.06.23
Արցախի Ազատամարտիկների Միության հայտարարությունը՝ Ադրբեջանին
Ի պատասխան Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Արցախի ապառազմականացման մասին հրապարակումների ու սպառնալիքների՝ Արցախի Ազատամարտիկների Միությունը հայտարարություն է տարածել:
«Վերջին օրերին ադրբեջանական իշխանամերձ տեղեկատվական դաշտում կրկին շրջանառվում են կոչեր ու վերջնագրեր Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու և Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման վերաբերյալ, որի շուրջ բազմիցս կեղծ պնդումներ ու հայտարարություններ են կատարել նաև Ադրբեջանի պաշտոնական շրջանակները: Ադրբեջանական քարոզչամեքենան, ըստ երևույթին, այս անգամ էլ տեղեկատվական գրոհով փորձում է հող նախապատրաստել Արցախի ժողովրդի դեմ հերթական ագրեսիայի համար, որը պատճառաբանվում է Արցախի բռնազավթված տարածքներում իբր ադրբեջանական նախատեսվող բնակչության պաշտպանության անհրաժեշտությամբ:
Արձանագրելով, որ 2020թ. պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում և հատկապես շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է աճող գոյաբանական վտանգներ ներկայացնել Արցախի ժողովրդի համար, բարձր տեմպերով ռազմականացնում է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները՝ դրանք վերածելով զորավարժությունների հարթակի՝ ընդգծում ենք, որ այդ վտանգները զսպող գլխավոր գործոնը լոկ ինքնապաշտպանության գործառույթ կատարող, բացառապես Արցախի Հանրապետության քաղաքացիներից կազմավորված ԱՀ Պաշտպանության բանակն է: Ադրբեջանի իշխանություններին քաջ հայտնի է, որ 1990-ականների պատերազմում ձևավորված Պաշտպանության բանակը իրացրել է սեփական ժողովրդի ինքնապաշտպանության անվիճարկելի իրավունքը, որն ամրագրված է միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերով: Ինքնապաշտպանության իրավունքի իրացմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտպանել է իր յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, ինքնորոշման իրավունքը, ազատությունը և անկախությունը: Արցախի ազատամարտիկների միությունը շեշտադրում է, որ անընդունելի ու ապօրինի է Պաշտպանության բանակը զինաթափելու ցանկացած պահանջ, իսկ Միությունն ու Արցախի ամբողջ ժողովուրդը կանգնած են Պաշտպանության բանակի կողքին:
Հայտարարում ենք, որ տարածաշրջանում ապակայունության միակ աղբյուրը Ադրբեջանի զինված ուժերն է, որը հաճախակի ռազմական գործողություններում ներգրավում է ահաբեկիչներ ու վարձկաններ, ինչպես նաև խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը: Ակնկալում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի Ադրբեջանի ագրեսիվ ռազմականացումը և հերթական ահաբեկչական գործողությունները կանխելու համար»,-նշված է հայտարարության մեջ։
-
10:45 07.06.23 Ալիևը կործանում է իր երկրի միջազգային հեղինակությունը. Հարութ Սասունյան Կարդալ ավելին
-
23:41 06.06.23 Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր Կարդալ ավելին
-
22:30 06.06.23 Հայաստանի կառավարությունը լեգիտիմ չէ. փաստեր է ներկայացնում սահմանադրագետը Կարդալ ավելին
-
21:15 06.06.23 Կալանքը որպես անհնազանդներին պատժելու և տանջելու միջոց 2018-ից դարձավ խաղի կանոն․ Էլինար Վարդանյան Կարդալ ավելին