Լրահոս
Հասարակական
10:52
26.05.23
881

Արարատում «Վերջին զանգի» փորձն ավարտվել է դանակահարությամբ․ պայքարում են վիրավորի կյանքի համար

Img default alt hy

Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի  «Վերջին զանգի» արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժշիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։