Լրահոս
Քաղաքական
19:30
18.03.23
45

Արամ Ա-ն ու Հունաստանի վարչապետն անդրադարձել են Արցախի շրջափակմանը, ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին

Img default alt hy

Արամ Ա-ն ու Հունաստանի վարչապետն անդրադարձել են Արցախի շրջափակմանը, ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին: Այս մասին հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

«Հինգշաբթի, 16 Մարտ 2023-ին, շուրջ մէկ ժամ հանդիպում կայացաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին և Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսին միջև: Հինէն ծանօթ ըլլալով վարչապետին, հանդիպումը տեղի ունեցաւ մտերմիկ մթնոլորտի մէջ: Հանդիպման սկիզբը ներկայ էր Յունաստանի հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան: Ապա, զրոյցը շարունակուեցաւ առանձին՝ Վեհափառ Հայրապետին և վարչապետին միջև:

Նորին Ս. Օծութիւնը անդրադարձաւ չորս մարզերու.- ա) Յունաստանի հայ գաղութ, բ) Լիբանանի այժմու կացութիւն՝ յատկապէս նախագահական ընտրութիւն, գ) Յունաստանի դերը արաբական-իսլամական աշխարհէն ներս՝ յատկապէս Միջին Արևելքէն ներս և դ) Արցախի շրջափակում ու Հայաստանի դիմագրաւած մարտահրաւէրներ: Իւրաքանչիւր մարզին շուրջ Հայրապետին և վարչապետին միջև եղան տեղեկութիւններու, տեսակէտներու և մտահոգութիւններու փոխանակում:

Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Ս. Գրիգոր Նարեկացիի աղօթամատեանի բնագրին բազմապատկուած մէկ օրինակը և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական գաթալոկը»: