Լրահոս
Իրավական
17:51
01.07.22
37

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրի մարզային վարչության բաժիններում

Img default alt hy

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Մեծամորի ոստիկանները ևս բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։