Լրահոս
Հասարակական
09:40
20.06.22
2 086

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը 27 տարեկան էր

Img default alt hy

Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանը ՊՆ զորամասերից մեկի զինծառայող էր, հայտնում է «irakanum.am»-ը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:  

Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս պահին տեղեկությունների համաձայն նրանցից երկուսը մահացել են։

Վիրավորներից մեկն էլ ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է:

ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյանն էլ գրել է.

«Արդեն բոլորդ էլ գիտեք, որ Ապարանում ՔՊ-ականները ավտոմատներով «հարց» են լուծել, իսկ իրականում իրենց համար մեծ հարցականներ են առաջանալու: 

Սպանվածներից մեկը` Համիկ Միքայելյանն է: Համոյին ճանաչում եմ 2010թ.-ից: Հոյակապ տղա էր: Համիկը ԱԱԾ աշխատակից էր: Իր հայրենիքին ու պետությանը նվիրված տղա էր, ում սպանեցին Նիկոլի ուսապարկերը: 

Թուրքը սահմանին է սպանում, իսկ ներքին թուրքերը` «նիկոլները» սահմանից ներս: Չորս տարի շարունակ, ինչ էս վիժվածքն է իշխանության հազարավոր բարեկամներ ու հարազատներ են մեկը մյուսին օտար դարձել, հազարավոր ընտանիքներ են սգավոր դարձել: Հանուն ինչի՞: 

Այս սպանության մեղավորը Նիկոլ Փաշինյանն ա: Էդ չաթլախն է արյունոտ հետքեր ու գերեզմաններ թողնում Հայաստանով ու Արցախով մեկ: 

Հ.Գ. Ցավակցում եմ Համիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին»: