Լրահոս
Տարածաշրջան
23:00
05.08.22
48

Անտառային հրդեհներ են Թուրքիայի Մերսին նահանգում

Img default alt hy

Թուրքիայի Մերսին նահանգի Թորոսլար  և Թարսուս (Տարսոն) շրջաններին հարակից անտառում օգոստոսի 3-ին դեռևս անհայտ պայմաններում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել:  Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Հաղորդվում է, որ արդեն 3 օր շարունակվող հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 6 հրշեջ ուղղաթիռ, 23 հրշեջ մեքենա և մեծ թվով հրշեջ անձնակազմ:

Գիշերն ընդհատված աշխատանքներն օգոստոսի 5-ի վաղ առավոտյան վերսկսվել են, սակայն արդեն առանց հրշեջ ուղղաթիռների մասնակցության, քանի որ լեռնային ռելիեֆը դրանց օգտագործումը ռիսկային է դարձրել: