-
Հասարակական
«Mercedes-Benz E320»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ
10:1301.02.23 -
Իրավական
Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը
23:3631.01.23 -
Հասարակական
Երևանում հրդեհ է բռնկվել ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա
23:2631.01.23 -
Հասարակական
Աղբի կոնտեյների տակի հարթակները ադամանդե փոշո՞վ են սկսել պատրաստել». Երեւանի ավագանու անդամն ահազանգում է
23:0131.01.23 -
Միջազգային
Իրանին փորձում են ներքաշել մեծ պատերազմի մեջ. Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան բևեռ է ստեղծվել
22:5331.01.23 -
Հասարակական
Կոռուպցիա կա, «ձեռքը սեղանին խփող տղամարդ չկա». փշուր-փշուր եղած խոստումներ
22:4531.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի հայցը ոչ անկեղծ է ու ոչ իրական. Հայաստանը խնդրեց միջազգային դատարանին մերժել այն
21:5731.01.23 -
Արտաքին քաղաքականություն
Ռուսաստանը Լաչինի միջանցքը բացելու աշխատանքային պլան ունի. վստահ են 51 օր շրջափակված Արցախում
21:5531.01.23
Աննա Վարդապետյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության ծրագիրը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով դեկտեմբերի 7-10-ը եռօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ գործընկերոջը և քննարկել երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին հրավերի ու ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա փոխգործակցության մակարդակը:
Անդրադառնալով միջազգային իրավական համագործակցությանը՝ Աննա Վարդապետյանը շեշտել է, որ հանցավորության դեմ պայքարում Ռուսաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է մնալ Հայաստանի վստահելի գործընկերը:
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ևս մեկ անգամ շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ պատրաստակամ են խորացնել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցությունը՝ կոռուպցիայի, փողերի լվացման, ապատեղեկատվության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ:
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, որոնք հիմնականում վերաբերել են իրավական փոխօգնությանը, արտահանձնման ոլորտներում համագործակցությանը և այլն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների իրավապահ կառույցների միջև գործող համագործակցության փաստաթղթերին և ընդգծվել, որ դրանք երաշխիք են դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման համար։ Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների 2023-2024 թվականների համագործակցության ծրագիրը:
Հանդիպման ավարտին Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանը Իգոր Կրասնովին 2023 թվականի հուլիսին հրավիրել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի դատախազության 105-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Իր հերթին Իգոր Կրասնովն Աննա Վարդապետյանին 2023 թվականին հրավիրել է մասնակցելու Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին»,- նշված է հաղորդագրությունում:
-
09:30 01.02.23 Թմրանյութը պահել էր Հոռոմի մշակույթի տան մոտ Կարդալ ավելին
-
23:50 31.01.23 Կոտրել են հագուստի խանութի դուռն ու տարել պարտքերի տետրը Կարդալ ավելին
-
23:36 31.01.23 Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում կալանավորվել է համածառայակիցը Կարդալ ավելին
-
23:10 31.01.23 24-ամյա օտարերկրացին ձերբակալվել է թմրամիջոց գովազդելու կասկածանքով Կարդալ ավելին